Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Խնձորն ու առողջությունը (տեսանյութ)

Խնձորն ու առողջությունը (տեսանյութ)

Հայաստանում խնձորենին մշակվել է առնվազն 4500 տարի առաջ, որի մասին վկայում է կավե տախտակների վրա գրված աքքադական արձանագրությունը (տե՛ս, Ն. Ադոնց, «Հայաստանի պատմություն» ): Հին աշխարհում խնձորենին դասվել է առավել խորհրդավոր բույսերի շարքին, այն ընդգրկվել է դրուիդների օրացույց-գուշակարանում (տե՛ս Ջ. Սահակյան, «Պահապան ծառերի բուժիչ զորությունը»):

 

Խնձորենու օրերը հաջորդում են ձմեռային ու ամառային արեւադարձերի օրերին (23.12-01.01 ու 25.06-04.07): Գիտնականները 2010թ. ավարտել են խնձորենու տեսակների գենոմի ուսումնասիրությունները: Նրանք գտել են, որ Գոլդեն Դելիշեզ տեսակի խնձորենու գենոմը ընդգրկում է 57000 գեն, իսկ ժամանակակից այլ տեսակների «նախահայրը» Սիլվերսի խնձորենին է: Սակայն նրանք կարծում են, որ խնձորենի անտառայինից նույնպես բազմաթիվ տեսակներ են առաջացել: Վերջինի բնօրրանը Սեւ ու Կասպից ծովերի միջեւ ընկած տարածքներն են: Խնձորենու օգտակար նյութերը հավասարակշռված են, որի շնորհիվ այն ունի առողջացնող ազդեցություն մարդու բոլոր օրգանների ու համակարգերի վրա: Խնձորենի անտառայինի տերեւը C վիտամինի ու ֆլավոնոլների շտեմարան է, որոնք հատկապես շատ են ձմեռային տեսակների երկար պահպանվող պտուղներում:

 

 Խնձորն ու առողջությունըԿվերցետին ֆլավոնոլի գլիկոզիդ հանդիսացող ռուտինի ու C վիտամինի համատեղ ազդեցության շնորհիվ մաքրում են արյունատար անոթները, նվազում է սիրտանոթային ու հիպերտոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը: Կվերցետինը կանխարգելում է պուրինների փոխակերպումը միզաթթվի, ունի հակաբորբոքային ազդեցություն ուղեղի բջիջների վրա, օգտակար է հիպերտոնիկ հիվանդության դեպքում:

 

Պտղում պարունակվող ֆլավոնոլ կեմպֆերոլը կանխարգելում է քաղցկեղի զարգացումն ու պաշտպանում է սրտանոթային համակարգը, ուժեղացնում է ինսուլինի ազդեցությունը, նպաստում է ոսկերի ամրացմանն, ունի հակաալերգիկ, հակաբորբոքային, հակաբակտերիալ, նյարդապաշտպան հատկություն:

 

Գիտնականները կարծում են, որ կեմպֆերոլը նպաստում է նիհարելուն ու նվազեցնում է ծերացման ընթացքը: Նիհարեցնող ազդեցություն ունի նաեւ կեղեւվում պարունակվող ուրսոլաթթուն, որն ուժեղացնում է ինսուլինի ազդեցությունը, նվազեցնում է գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ, պաշտպանում է հյուսվածքները, ունի նորագոյացությունների ու նույնիսկ քաղցկեղի բջիջների աճը կանխարգելող ազդեցություն: Խնձորի պտղամսում պարունակվում է զգալի քանակությամբ բոր՝ 245մկգ 100գ հումքի մեջ: Բորը կարգավորում է մակրոտարրերի փոխանակումը, անհրաժեշտ է տարեց մարդկանց ու հատկապես դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց, քանի որ կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը:

 

Բորի ու ուրսոլաթթվի համատեղ ազդեցությունը նպաստում է մկանների զանգվածի եւ ուժի ավելացմանը, լավացնում է հիշողությունը:

 

Բորը լավ է յուրացվում մարդու օրգանիզմում, 1 օրվա անհրաժեշտ չափաբաժինը 0.3-1մգ է, վերին թույլատրելի սահմանը՝  13մգ: Խնձորն անփոխարինելի է ուժասպառության ու հիպոտոնիայի դեպքերում, քանի որ, բացի գլյուկոզայից (11.4%) ու ֆրուկտոզայից (16.7%), պարունակում է դրանց յուրացմանը նպաստող քրոմ (10%), վանադիում (12.5%), կոբալտ (10%), ֆլավոնոլներ, ուրսոլաթթու ու ճնշումը կարգավորող միկրոտարր ռուբիդիում (63%): Խնձորը պարունակում է քլորոգենաթթու, որն իջեցնում է ճնշումն ու, հավանաբար, ունի ճարպերն «այրող» ու հակադիաբետիկ հատկություն:

 Խնձորն ու առողջությունըԽնձորի սերմ: Խնձորի պտուղը պարունակում է յոդ, որը հիմնականում կենտրոնացած է սերմերի մեջ ու, հարկ է նշել, որ դրա քանակությունը շատ քիչ է՝ 2մկգ (կամ 1.4%): Սերմը պարունակում է ճարպայուղ, որը պաշտպանում է սաղմը, ամիգդալին ու դրա բեկորը հանդիսացող լիտրիլ ու ֆերուլաթթու: Ֆերուլաթթուն արտադրվում է ֆենիլալանինից, պարունակվում է սուրճի, խնձորի, արտիճուկի (տե՛ս, Ջ. Սահակյան, «Արտիճուկ. Առասպելական դեղաբույս...», Med. Practic. 2015) արախիսի, նարնջի սերմերում, նաեւ բրնձի, ցորենի, վարսակի, անանասի բջիջների թաղանթում: Զգալի քանակությամբ ֆերուլաթթվի գլիկոզիդներ է պարունակվում վուշի սերմում՝ 410մգ/100գ, շատ է նաեւ գարեհատիկում: Ֆերուլաթթվի լավագույն մատակարար է ոսկեհազարուկ սովորականի (Centaurium erythraea) վերգետնյա մասը:

 

Ֆերուլաթթուն սրճաթթվի նախորդն է, մասնակցում է լիգնանների գոյացմանը, օգտագործվում է վանիլինի արտադրությունում:

 

Հավանաբար, կարող է արդյունավետ լինել կրծքագեղձի ու լյարդի քաղցկեղի կանխարգելման համար: Ինչ վերաբերում է ամիգդալինին ու լիտրիլին, ապա 1-2 խնձորի սերմում դրանց քանակը չնչին է: Գիտնականները գտել են, որ ամիգդալինն ունի հակաճառագայթային ազդեցություն: Ուսումնասիրվել է նաեւ խնձորի օգտակար հատկությունների կապը պտղի կեղեւի գույնից: Պարզվել է, որ խնձորն, անկախ գույնից, կանխարգելում է ուռուցքների առաջացումն օրգանիզմում: Կարմիր խնձորը խթանում է ուղեղի աշխատանքը: Խորհորդ է տրվում ուտել միզապարկի ու միզուղիների հիվանդությունների դեպքում: Դեղին խնձորը լավացնում է սրտի աշխատանքը, սրում է տեսողությունը, նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը: Կանաչ խնձորի պտղամսում համեմատաբար բարձր է պեկտինի պարունակությունը: Խնձորի բոլոր տեսակաները նպաստում են ոսկրերի ամրացմանը, սակայն կանաչն առավել օգտակար է: Խնձորի թթվահամ տեսակներն օգտակար են ստամոքսահյութի ցածր թթվայնության ժամանակ, իսկ քաղցրը խորհուրդ է տրվում ստամոքսի խոցի դեպքում, ցանկալի է եփած վիճակում: Խնձորի հյութը կարգավորում է աղեստամոքսային համակարգի, լյարդի, երիկամների աշխատանքն ու, ամենակարեւորը, նպաստում է քաշի նվազեցմանը:

Զգուշացում: Ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում խնձորի չափաքանակը սննդակարգում պետք է սահմանափակել:

 Խնձորն ու առողջությունըՆիհարեցնող թեյ: Հարկավոր է 3 միջին չափի խնձոր ու սեւ սալորի չափով կոճապղպեղի արմատ: Բաղադրիչների քերուկը լցրեք 400 մլ եռացող ջրի մեջ, 15 րոպե եփեք թույլ կրակի վրա փակ տարայում, թրմեք 15 րոպե, քամեք, հումքը մզեք, հեղուկը խառնեք եփուկին: Խմեք 150-ական մլ ուտելուց 1 ժամ հետո:

Դիմադրողականությունը բարձրացնող: 4 խնձորի քերուկին խառնեք 2 ճ.գ. սոխի ու 10 ճ.գ. դդմի հյութեր, 2 թ.գ. մեղր: Կերեք մեկական ճ.գ., օրը 4 անգամ, ուտելուց առաջ: Սակավարյունություն: Մանրացրեք 1 խնձոր, 5-ական սեւ սալորի ու ծիրանի չիր, 1 ճ.գ. մասրենու պտուղ, 1 ճ.գ. չամիչ, լցրեք ջերմապահի մեջ, ավելացրեք 1 լ եռջուր, 10 ժամ թրմեք, քամեք: Խմեք 200-ական մլ, օրը 5 անգամ, կես թ.գ. մեղրի հետ:

 

Խնձորը պարունակում է երկաթ, որը գտնվում է ատոմար (ազատ) վիճակում, ինչի շնորհիվ լավ է յուրացվում օրգանիզմում: Երկաթը եւ այլ օգտակար նյութերն ավելի շատ են պտղաչրի մեջ: Օգտակար է հաստ աղու քրոնիկ բորբոքման դեպքում, նպաստում է օգտակար միկրոֆլորայի ձեւավորմանն աղիներում: Խնձորի չիրն ունի միզամուղ հատկություն, կանխարգելում է էնդեմիկ խպիպի զարգացումը, քանի որ պարունակում է զգալի քանակությամբ յոդ: Եփուկն ու թուրմը նպաստում են աղերի փոխանակման գործընթացքի կարգավորմանը եւ այդ պատճառով օգտակար են միզաքարային հիվանդության ու հոդատապի պարագայում: Խնձորի չիրը մանրացրեք, 50գ հումքը 2 ժամ թրմեք ջերմապահում 500 մլ եռջրի մեջ, խմեք օրվա ընթացքում:

Վարիկոզ: 100 գ խնձորը կտրատեք, լցրեք 200 մլ եռջրի մեջ, 8 ժամ թրմեք ջերմապահում: Առավոտյան թուրմը քամեք, խմեք 100-ական մլ նախաճաշից ու ընթրիքից 1 ժամ առաջ: Իսկ խնձորը տրորեք ու կերեք: Շարունակեք 20 օր:

Տեսանյութը` հեղինակի

 

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ